Հիշեցնենք, որ 2019-ի օգոստոսից «Արթիկ» ՔԿՀ պետը Արման Մելքոնյանն է՝ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին: Նա հայտնի է ընդդիմադիրների նկատմամբ իր ընդգծված բացասական վերաբերմունքով։ Մեր աղբյուրներն ասում են, որ բանտապետ որդին էլ է փորձել հետ չմնալ հորից եւ հրահանգել է երես չտալ ընդդիմադիր երիտասարդներին, ինչը նշանակում է, որ նախնական կալանքը կիրառում են որպես պատժամիջոց եւ փորձում են առավել խիստ ռեժիմում պահել կոնկրետ այս կալանավորվածներին, քան պահում են մյուս կալանավորներին: Դա կարող է արտահայտվել սննդի ու հանձնուքի թույլատրություններում, հեռուստացույց եւ բարեկարգ խցի փոխարեն անբարեկարգ խցում պահելու, տեսակցությունները արգելելու եւ այլ մեթոդներով: Անգամ ներքնակների ու մահճակալների փափուկ ու չոր լինելու հարցում, կալանավայրի ադմինիստրացիան խտրականություն է դնում եւ արտոնյալ պայմաններ ստեղծում կամ զրկում այդ պայմաններից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել