Ընդդիմադիրներին պատժելուց բացի, որոշել են նաեւ «փչացնել» ոմանց․ տեղեկություններ են տարածում, թե ընդդիմադիրների մեջ կան մարդիկ, որոնք բանակցում են իրենց հետ կամ բժշկի թուղթ են ներկայացրել՝ բացակայությունները հարգելի համարելու նպատակով։
ԱԺ-ից երեկ չէին հերքում, որ կա այդպիսի մեկ պատգամավոր։ Իրականում, շարժումը սկսվելուց հետո որեւէ ընդդիմադիր բժշկի թուղթ չի ներկայացրել: Իսկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, որն ապրիլին էր նման տեղեկանք ներկայացրել, այդ օրերին վիրահատվել էր եւ երկարատեւ բուժման ու ռեաբիլիտացիայի կարիք ուներ: Նա բժշկի թուղթ էր բերել, որ գալիք ամսվա նիստերին էլ չի կարողանալու մասնակցել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել