168.am-ը գրում է.

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանին բարենորոգումների իրականացման գործընթացում, ինչպես նաեւ օգնել եվրատլանտյան ինտեգրացման դիրքորշման ամրապնդման գործում: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նամակում, որը հասցեագրված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ հանրապետության Անկախության օրվա առթիվ։

«Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վրացի ժողովրդին խաղաղ ապագայի կառուցման, բարեկեցության եւ ժողովրդավարական ազատության ճանապարհին: Միացյալ Նահանգները կշարունակի հաստատակամ գործընկերություն ցույց տալ վրացի ժողովրդին բարենորոգումների իրականացման եւ եվրատլանտյան համագորացությունում երկրի դիրքերի ամրապանդման գործընթացում»,- մայիսի 26-ին մեջբերում Է նամակի հատվածը Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Բայդենը նշել է, որ ինքը նաեւ գնահատում է Վրաստանի ավանդը գլոբալ անվտանգության ապահովման բնագավառում: «Մենք շատ ենք գնահատում ձեր ավանդը, որը ներդրել եք գլոբալ անվտանգության բնագավառում մեր 30-ամյա երկկողմ հարաբերությունների ընթացքում Աֆղանստանում մեր ընդհանուր պարտավորությունների եւ անձնվիրության համատեքստում»,- ասված նամակում:

Բացի Բայդենից, Վրաստանի Անկախության օրվա առթիվ Ղարիբաշվիլիին շնորհավորել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Լեհաստանի եւ Չեխիայի կառավարությունների ղեկավարներ Մատեուշ Մորավեցկին եւ Պետր Ֆիալան, ինչպես նաեւ ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել