ԱԱԾ-ն էլի ինչ որ դավաճանի ա բռնել, ով 200 դոլարով էս տարվա հունվարին ինֆոյա ծախել թշնամուն։ Էս ընթացքում էլի նմանատիպ բացահայտումներ եղան, ու սա երևի միակ դեպքն է, որ ետպատերազմյան ժամանակաշրջանին ա վերաբերում։ Մնացած բոլորը պատերազմի օրերին են ինֆո ծախել թnւրքին։
ԱԱԾ ջան, էդ որ բռնում եք, ձերբակալում եք, էդ սաղ լավ եք անում, ապրեք, պռոստը մի խնդիր կա. դուք ոչ թե պետք ա գնաք, բռնեք, նստցնեք դրանց, երբ ամեն ինչ արդեն ծախել, պրծել են, այլ ի սկզբանե պետքա կանխեք նման երևույթները։ Եթե բանակում բառդակը հասել ա նրան, որ արդեն 200 դոլարով են ինֆո ծախում, եկեք խոստովանեք, որ դա նաև ձեր բացթողումն ա է, ձեր հակահետախուզության անգործության հետևանքն ա։
Որ պատերազմի օրերին 400 դոլարով տղերքի տեղակայման կետեր ու զինտեխնիկայի քանակ էին հաղորդում թշնամուն, հետո էդ հաղորդողին 1 տարի անց ձերբակալում էիք, դրանից ի՞նչ էր փոխվում։ Դուք հիմա պարզապես ձեր՝ ժամանակին չարածի հետևանքներ եք մաքրում ու մեծ բանտիկով դա մատուցում մեզ, իբր գործ եք արել։ Չէ, տենց չի լինում։ Բռնում, գրած տեքստը տալիս ձեռը, նկարում, ասում եք՝ խոստովանի։ Էն էլ ասում ա՝ հա, ծախել եմ 200 դոլարով։ Դուք էլ ասում եք՝ դե վերջ, գործն արինք, կեթաս, կնստես։ Ու սաղ ընգավ տե՞ղը։
Ինձնից էլ լավ եք հասկանում, չէ՞, որ վաղը էտ 200 դոլարի շեմն իջնելու ա 100 կամ 50 դոլարի, որովհետև 400-ն արդեն իջել ա 200-ի, ու հասկանում եք, չէ՞, որ ինչքան շեմն իջնում ա, դրան զուգահեռ իջնում ա նաև ձեր հակահետախուզության վարկանիշը։
Եկեք կամ էդ մելկի սրիկաներին բռնելու մասին տենց ճռճռան ռեպորտաժներ մի նկարեք, ու մեզ ցույց տվեք, կամ էլ հենց դեմից կանխեք էն, ինչ պատրաստվում են անել։ 200 դոլարանոց դավաճան բռնելը դա վապշե հուժկու ԱԱԾ-ի մասին չի խոսում։ Ու ընդհանրապես, ճիշտ արած կլինեիք, որ էդ մանր-մուներներին թողնեիք, ու նիկոլով զբաղվեիք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել