Lurer.com-ը գրում է.

Գերմանիայի և Լեհաստանի միջև հարաբերությունները սրվել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Այս մասին հաղորդվում է Spiegel-ի մայիսի 21-ի համարում։

Հրատարակության համաձայն՝ զենքի փոխանակման վերաբերյալ երկրների բանակցությունները մտել են «անհույս փակուղի», քանի որ Լեհաստանը պահանջել է Ուկրաինային մատակարարված իր տանկերը փոխարինել գերմանական նորագույն Leopards-ով։

Գերմանիայում, սակայն, չեն կարողացել կատարել պահանջը։

Ինչպես նշում է Spiegel-ը, Լեհաստանի փոխարտգործնախարար Շիմոն Շինկովսկին անդրադարձել է Լեհաստանի պաշտպանությունն ուժեղացնելու և պաշարները համալրելու Գերմանիայի պարտավորություններին, սակայն «դրանցից ոչ մեկը չի կատարվել»։

Ըստ թերթի՝ Լեհաստանի և Գերմանիայի միջև պայմանավորվածությունը կարող է բարդանալ նրանով, որ Leopard տանկերի արագ մատակարարումն անհնար է արտադրության մեջ առկա խնդիրների պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել