Մխոն զոհվեց նաև այն կնոջ մանկահասակ երեխայի համար, ով էսօր գրել էր, որ վախենում է Մխոյի հոր խոսքերից։ Մարդուն, ով անզորությունից գալարվում ա, մարդուն, ով կարծում ա, որ եթե մի օր շուտ հասներ, գուցե որդին ողջ լիներ, մարդուն, ով իր օրը սկսում ու ավարտում ա Եռաբլուրում, էսօր սարքել եք տեռորիստ, ձեր էրեխեքին եք իրենցի պաշտպանում...
Իսկ մեկդ մոտեցել, հարցրե՞լ է. «Գարիկ ջան, ո՞նց ես, ո՞նց հասար էս օրին»։ Չեք հարցրել, բայց էս 2 օրերի ընթացքում հասցրել եք էտ մարդուն ահաբեկիչ սարքել, մի բան էլ վախենալ երեխաների անվտանգության համար...
Ես վստահ եմ, որ իր զավակին սիրող ու այդ զավակին նման կերպ կորցրած ցանկացած բանական ծնող անզորությունից պատրաստ ա ամեն ինչի՝ իր զավակի մահվան մեղավորներին պատժելու համար։ Ու ինձ համար անհասկանալի են այս օրերի այն ծնողները, ովքեր կեղծ բարեպաշտությամբ ու մտահոգ դեմքով անհանգստանում են Գարիկի ասած խոսքերից։ Աստված չանի դուք Գարիկի փոխարեն հայտնվեք։ Աստված չանի ձեր սիրած ու փայփայած երեխային նման կերպ խլեն ձեզնից։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ գազանի կվերածվեք դուք դրանից հետո։ Դրա համար եկեք հիմա մի ասեք բաներ, որոնց համար երկու անգամ մտածելուց հետո ամաչելու եք։ Գարիկի որդին ձեր էրեխեքի համար ա զոհվել, ու ամենավերջինը Գարիկից պիտի պաշտպանեք ձեր էրեխեքին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid037cPDzXqBrotxsLvtTkauBDQU9DwCXWouEpUPNq85Y3G4kCmx1PK1EwXD49eELh2Ll
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել