Panarmenian.net-ը գրում է.
Նախօրեին ԱԻՆ ճգնաժամային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մասնավորապես` Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի 17-րդ փողոցում այրվել է 7000 քմ չոր խոտ և թփուտներ, Արտաշիսյան փողոցի թիվ 46/1 շենքի մոտակայքում՝ Հրազդանի կիրճում՝ 8000 քմ, Երևան – Սևան ավտոճանապարհին՝ 1 հա բուսածածկ տարածք, Հանրապետության նրբանցքում` 100քմ, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 2-րդ փողոցում` 5000քմ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցում` 500քմ խոտածածկ տարածք:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/169140/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել