Երևանի փողոցներից բերման ենթարկված ցուցարարների թիվը հասել է 352 -ի։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանությունից։
Այսօր վաղ առավոտվանից մեկնարկել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակե:
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել