Բերման են ենթարկել ամուսնուս՝ Գարիկ Գալեյանին։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։
«Առավոտյան այցելեցին ռազմական ոստիկանության ծառայողները և տնից բերման ենթարկեցին ամուսնուս, թե ինչու, պատճառը հայտնի չէ»,-ասաց տիկին Գալեյանը։
Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվել է 20-ամյա Մխիթար Գալեյանը։ Ծնողները պահանջում են պատժել պատերազմի մեղավորներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել