Համացանցում է հայտնվել իրեն բնորոշ թափթփված հագուկապով Աշոտ Փաշինյանի՝ Նիկոլի որդու՝ ծառի տակ ու աղբամանների մոտ հայտնված հին, կոտրված ունիտազին նստած լուսանկարը: Ի՞նչ է անում նա այնտեղ, թերևս կարելի է միայն կռահել, բայց հաշվի առնելով, որ նստած է շորերով՝ ենթադրելի է՝ բանը գաստրոէնտերոլոգիական պահանջմունքները բավարարելուն չի հասել:

Պարբերաբար սկանդալների ու տհաճ շշուկների տեղիք տվող Աշոտիկի այս լուսանկարը, ենթադրելի է, արվել ու տարածվել է՝ ելնելով կոնկրետ նպատակներից՝ ասենք PR-ի: Թե կոնկրետ ում PR-ն են նման կերպ փորձել անել, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ: Երևի անձամբ Աշոտիկի վարկանիշն են փորձել բարձրացնել՝ դիմելով, մեղմ ասած, ոչ ստանդարտ քայլի:

Օրինակ՝ աղբամանների մոտ ու ծառի տակ հայտնված ջարդած ունիտազն ի՞նչ է խորհրդանշում: Լուսանկարը կարելի՞ է մեր իրականության յուրատեսակ նկարագիր համարել կամ՝ մեսիջ: Փաստն այն է, որ Աշոտիկները հայկական պետությունը ջարդած ունիտազի են վերածել, որին Նիկոլն է նստում՝ ընդ որում հաճախ առանց շորերի:

Հիմա, որ նման ֆոտոներ են տարածում, դա պետք է համարել նորհայաստանյան ոճի PR՞, ինքնարտահայտման ձև՞, թե՞ ձեռառնոցի: Եթե PR, ապա ո՞ւմ PR-ը, Նիկոլի քաղաքակա՞ն, թե՞ անձնական կյանքի: Իսկ գուցե փողոցի ջարդած ունիտազների վրա նստելը Աշոտիկի մոտ սովորո՞ւյթ է դարձել այլևս՝ կապված տուն չգնալու հետ: Մենք գրել էինք, որ ըստ հավաստի լուրերի՝ Աշոտիկը ոտք չի դնում Նիկոլի օջախ: Սա դրա հետևա՞նքն է: Աշոտիկը երևի բացառապես ծառերի տակ է հոգում իր երիտասարդ օրգանիզմի բնական կարիքները ու որպեսզի չպպզի, ոտքերին զոտ չտա, ջարդած ունիտազներին նստած է իր գործն անում:
Իրականում սա խայտառակություն է ու ևս մեկ անգամ փաստում է, որ սեփական ընտանիքը վարի տվողն ի բնե ու ի սկզբանե չէր կարող պետություն ղեկավարել:

Եթե որդին սա է, ապա ի՞նչ պահանջես պապայի ենթականերից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել