Նիկոլն ընդդեմ Նիկոլի
Երբ Նիկոլը «անտիգողական» պայքար էր մղում եւ հիացմունքից հալած պլոմբիր դարձած իր քաղաքացիների առաջ ճվում էր՝ «Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվեն, քանի որ դրանք կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն են: Եվ եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, հանկարծ մտքներով չանցնի՝ կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի, նախկին կլնի, ներկա կլնի, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, էդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»։
Ահա այս սուրբ խոսքերը Նիկոլը բղավել է 2019 թվականին՝ գողական ենթամշակույթի դեմ պայքարով զմայլվածների առաջ։
Ավելին՝ բառիս բուն իմաստով ասֆալտին պառկեցնելուց եւ պատերով տալուց բացի, Նիկոլը ԱԺ-ին պարտադրեց ընդունել ապուշագույն մի օրենք՝ իբր, քրեական ենթամշակույթի դեմ ու իր ուսապարկերը ԱԺ ամբիոնին ծեփված՝ վնգստում էին, որ այլեւս ոչ մի քրեական «ենթամշակույթոտ» չի պլստալու։
Երեկ Նիկոլը Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար նշանակեց Արկադի Փելեշյանին, ով, ըստ «Դատալեքսում» առկա քրեական գործերի, քրեական ենթամշակույթի ալֆան եւ օմեգան է։
Հիմա Վանաձորից զանգում եւ հարցնում են՝ ե՞րբ է Նիկոլը գալու եւ Ակային (Արկադի Փելեշյանին) տալու պատերով ու պառկեցնի ասֆալտին՝ ինչպես եւ խոստացել էր՝ որ էդ տեսարանները մենք տեսնեք իրականության մեջ։
Պահանջում ենք Նիկոլի խոստացած տեսարանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել