Նիկոլական պաշտոնյաները կաշվից դուրս գալով շարունակում են պաշտպանել Նիկոլ Անհողին և առաջ տանել այն թեզը, թե "Նիկոլը մեղավոր չէ իր շարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու և նրա մահվան համար"...
Սակայն, ինչպես միշտ, այդ ամենն անում են դիլետանտորեն և զավեշտալի սխալներ անելով... Ինչպես ասում են այս դեպքում՝ ձախ ձեռքը չգիտի ինչ է անում աջ ձեռքը...
Այսպես, այսօր Նիկոլի ՄԻՊուհին անդրադառնալով այդ ողբերգությանը հայտարարել, թե "վարչապետը տեղեկացված չի եղել, հակառակ դեպքում կկանգնեցներ ավտոշարասյունը..."՝ հակասելով Նիկոլի աշխատակազմի ղեկավար Տարոնի ապրիլի 27-ին արված այն հայտարարությանը, թե "վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է շտապօգնություն կանչել"...
Հիմա հարց ՝ սրանցից ո՞վ է ստում...Պատասխանը շատ պարզ է՝ ԵՐԿՈՒՍՆ էլ...
Քանի որ այս երկու նիկոլականներն էլ ստում են, ես էլ կարող եմ ենթադրել,որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտը տեղյակ լինելով ողբերգության մասին հրահանգել է չկանգնել և վրաերթի ենթարկված կնոջը անօգնական թողնելով հեռացել է դեպքի վայրից...
Երեխանե՛ր, կողմորոշվեք... Գոնե ստելուց կամ կեղծելուց պայմանավորվեք, որ նույն թեմայի վերաբերյալ նույն սուտն ու կեղծիքն ասեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել