Pastinfo.am-ը գրում է.
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող Superbet Chess Classic մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ և 4,5 միավորով կիսում է առաջին տեղը։ Նույնքան միավոր ունի ամերիկացի Ուեսլի Սոն, որը 7-րդ տուրում սև ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի հետ։
Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։ Լևոն Արոնյանը կմրցի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ։
Նյութի աղբյուր՝ https://www.pastinfo.am/hy/news/2022/05/12/kx4qqkdn6/1397552
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել