1in.am-ը գրում է.
Նատալյա Վոդյանովան դարձել է Shalimar from Guerlain-ի գովազդի մինի-ֆիլմի հերոսուհին: Տեսահոլովակը պատմում է գեղեցիկ, զգացմունքային, սակայն ցավով լի սիրո մի պատմություն:
Տեսահոլովակի հիմքում ընկած է մի սյուժե, որը Ժակ Գերլենին ոգեշնչել է ստեղծել այս հայտնի բույրը:
Հնդիկ կայսր Շահ Ջահանը անչափ սիրում էր իր կնոջը: Նա ամեն ինչի պատրաստ էր հանուն կնոջ, և խոստացավ անուշաբույր այգով շրջապատված մի շքեղ պալատ կառուցել, եթե կինն իրեն որդի պարգևի: Սակայն կինը մահացավ ծննդաբերելիս (դա նրա 14-րդ երեխան էր): Կայսրի վիշտն այնքան մեծ էր, որ նա հրամայեց կառուցել խոստացած պալատը, սակայն ճարտարապետի առաջարկած ոչ մի նախագիծ իր ուզածը չէր: Այդ ժամանակ կայսրը հրամայեց սպանել ճարտարապետի կնոջը, որպեսզի նա նույնպես զգա իր վիշտը, և անսովոր բան ստեղծի:
Այդպես էլ հայտվեց Թաջ-Մահալը, որը շրջապատող այգին կոչվեց Շալիմար: Հենց այդ՝ Սիրո այգու բույրն էլ պարֆյումերը ցանկացել է հաղորդել իր նոր ստեղծագործությանը: