2013թ. 1-ին կիսամյակում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից կատարված փոխանցումների ծավալը կազմել է 974 մլն դոլար, որից 738 մլն դոլարը` օգնության և աշխատավարձի վճարման նպատակով:
2009թ. 1-ին կիսամյակի համեմատ աճը կազմել է 62 տոկոս, 2010թ. 1-ին կիսամյակի համեմատ` 58 տոկոս:
974 մլն դոլարից 676 մլն դոլարը փոխանցվել է Ռուսաստանից:
Հաշվի առնելով փոխանցումների սեզոնայնությունը (2-րդ կիսամյակում փոխանցումների ծավալը 1,5 անգամ շատ է 1-ին կիսամյակի փոխանցումներից)` 2013թ. փոխանցումների ծավալը կկազմի մոտ 2,5 մլրդ դոլար, որը հավասար է բյուջեի եկամուտների ծավալին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել