Esyes.am-ը գրում է.
Օրերս սոցիալական ցանցերից մեկում մի լուսանկար էր տարածվել, որտեղ երգչուհի Լիլիթ Կարապետյանը հարսանեկան զգեստով էր: Շատ արագ լուրեր տարածվեցին, թե Լիլիթ Կարապետյանն ամուսնացել է: esyes.am–ը շտապեց պարզել լուրերի իսկությունը և այս մասին զրուցեց երգչուհու հետ, ով հերքեց լուրը: «Ոչ, չեմ ամուսնացել,- ասաց Լիլիթն ու բացատրեց, որ Հաղթանակի զգոսայգում ամեն շաբաթ և կիրակի կազմակերպվող համերգային ծրագրի շրջանակներում է հագել զգեստը: -Անցյալ կիրակի որոշեցինք հանդես գալ հարսանեկան կերպարներով»: Լիլիթի փոխանցմամբ` համերգային երեկոներից մեկն էլ կնվիրվի դպրոցին, ու իրենք հանդես կգան դպրոցական համազգեստով:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.esyes.am/news/article/view/5/7539/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել