Hraparak.am-ը գրում է.
Կառավարական ամառանոցների այգեպան, նախկինում Նիկոլ Փաշինյանի վարորդ Ամիգո Ղուկասյանին պարբերաբար նկատում են կազինոներում։
Մեզ են ուղարկել մի տեսանյութ, որտեղ Ամիգոն «ռուլետկա է ֆռռացնում»։
Մենք տեղեկացանք, որ Ամիգո Ղուկասյանը Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատանն է։
Նշենք, որ, ըստ լուրերի, այդ խաղատունը պատկանում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Վահրամ Ավետիսյանին։
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ մամուլում գրվեց, որ այգեպան-վարորդը Գագիկ Ծառուկյանին պատկանող Շանգրի Լա խաղատանը պարտվել է շուրջ 7-10 հազար ԱՄՆ դոլար։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/94e55d6471419c7edfc02ec2cf15e08d
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել