Operativ.am-ը գրում է.

Օրեր առաջ Շիրակի մարզի Աշոցք, Զույգաղբյուր և Կրասար համայնքներում ուժեղ կարկուտ է տեղացել, ինչի արդյունքում վնասվել են գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ և բանջարաբոստանային տնտեսություններ:

«Վնասվել է համայնքի ցանքատարածությունների 35-40 տոկոսը»,- Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոցքի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Աբրեյանը: Նա նաև հավելեց, որ վնասների փոխհատուցման մասին առայժմ որևէ խոսք չկա, քանի որ վերջնական ցուցակը վաղն է ներկայացնելու մարզպետարան:

 «Մարզպետարանն էլ պիտի ամփոփի. վերջնական ցուցակը կառավարություն երևի ներկայացնեն: Մի համայնքի բան չի, 2-3 համայնքի բան ա: 2 օր եկել են մարզպետարանի` գյուղապետարանի վարչությունից` առաջին օրը մասնագետն է եղել, երեկ վարչության պետն է իր անձնակազմով եղել: Բոլոր դաշտերը պտտվել են, նայել են ցանքերը: Հիմա էլ ցուցակները կազմել ենք, վաղը կներկայացնենք մարզպետարան»,- նշեց Կարեն Աբրեյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել