1in.am-ը գրում է.
Ջեյմս Բոնդի լավագույն դերակատարներից մեկը և մի շարք այլ հայտնի ֆիլմերի աստղ Շոն Քոներին երկու օր առաջ դարձավ 83 տարեկան: Եվ տարիքն արդեն իրեն զգացնել է տալիս. որոշ տվյալների համաձայն՝ նա հիշողության հետ լուրջ խնդիրներ ունի:
Ինչպես լրագրողներին ասել է դերասանի ընկեր Մայքլ Քեյնը՝ մոտավորապես երկու տարի առաջ Քոներին կորցրել էր հետաքրքրությունը կինեմատոգրաֆիայի նկատմամբ և հիմա աստիճանաբար վերածվում է «բույսի»՝ դառնալով ցրված, ու մոռանում է, թե ինչ էր անում գրեթե հինգ րոպե առաջ:
Նրա կինը նույնիսկ վախենում է Շոնին միայնակ փողոց դուրս թողնել:
Քեյնը այդ մասին հաղորդել է Bild ամսագրին տված հարցազրույցում: Սակայն Քոների պաշտոնական ներկայացուցիչները շտապել են հերքել աստղի 80-ամյա ընկերոջ հայտարարությունները: Նրանք նշում են, որ նրա խոսքերը սխալ են հասկացել, և իրականում ամեն ինչ այդքան սարսափելի չէ:
Իր կեսդարյա կինեմատոգրաֆիական կարիերայի ընթացքում Քոներին նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում: Իր գլխավոր մրցանակը՝ Օսկարը, նա ստացել է 1988-ին՝ ոստիկան Ջիմ Մելոունի դերակատարման համար: