Չէի սպասում, որ երբևէ նման բան կգրեմ, հորական կողմից լինելով զտարյուն գյումրեցի, բայց փաստորեն Գյումրու զոմբիները անմրցելի են։ Ասում են`
- թքել եմ ձեր Ղարաբաղի վրա
- գնացեք սահման ընդեղ փրկեք հայրենիքը
- մինչև գերիներին չբերեք Գյումրի չեք մտնի։
Առաջին կետի մասին խոսելն անգամ անիմաստ է, միայն սրտխառնոց կարող է առաջացնել ու վերջ։
Երկրորդ կետը։ Վերջապես հասկացեք տգետ հոգեկան հիվանդ անհայրենիքներ։ Սահման չեն գնում։ Գոյություն ունի բանակ, որն իրականացնում է իր ֆունկցիան։ Ոչ ոք չի կարող վեր կենալ ու գնալ սահման։ Էդքան ուզում եք` ինքներդ փորձեք դա անել։ Իսկ դիմադրության շարժման մասնակիցների մենակ իմ ճանաչած տղերքից մի գումարտակ կարելի ա հավաքել։ Դուք ձեզ նայեք, որ երբեք ոչինչ չեք արել երկրի համար` մթնոլորտն աղտոտելուց բացի։
Եվ երրորդը։ Գերիներին պահանջեք ձեր նիկոլից ու մյուսներից։ Իրենք են իշխանության ու նման հարցերը լուծելը իրենց ֆունկցիան ու պարտավորությունն է։
Մի խոսքով ամոթ ձեզ։ Ստվեր մի գցեք թասիբով գյումրեցիների համբավի վրա։ Գյումրին ուրիշ է և ուրիշ էլ մնալու է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել