1in.am-ը գրում է.
Նյու Յորքի բնակչուհի Արիանա Փեջ Ռասելի մարմնին հնարավոր է համարձակորեն նախշեր նկարել գործելու շյուղերի օգնությամբ: Բանն այն է, որ աղջիկը հազվադեպ հիվանդություն ունի՝ դերմատոգրաֆիա: Հպվելուց տառացիորեն 5 րոպե անց նրա մաշկը այտուցվում է և կարմրում:
Արիանան որոշել է ստեղծագործաբար մոտենալ հիվանդությանը և այժմ բավականին մեծ գումարներով վաճառում է իր մարմնի վրա առկա ստեղծագործությունները: Նրա մաշկը այտուցվում է ցանկացած հպման դեպքում: Այդ կերպ նկարչուհին կտավի է վերածել սեփական մարմինը՝ փորի, ոտքերի ու ձեռքերի վրա «նկարելով» տարբեր բառեր ու նախշեր: 






Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_209550.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել