Պատմության ընթացքում արձանագրվել են տարբեր զարմանահրաշ, տարօրինակ, ապշեցուցիչ և սոսկալի դեպքեր: Դրանց մեջ կան այնպիսիք, որոնք մինչ այժմ էլ պատված են խորհրդավորության քողով:  

10. Սթոունհենջի գաղտնիքը

Stonehenge

Սթոունհենջը կառուցվել է մ.թ.ա. 2500 թվականին: Դրանից հետո, սակայն, այն վերանորոգվել է: Թեպետ զանազան տեսություններ կան, ոչ ոք ստույգ չգիտի պատմական այս հուշակոթողի սկզբնական նշանակությունը, և այն շարունակում է մնալ աշխարհի ամենախորհրդավոր հանելուկներից մեկը: Սթոունհենջի քարերը կշռում են մինչև 26 տոննա: Սթոունհենջը կառուցողները կարողացել են միայն քարե գործիքներ օգտագործելով կառուցել այսպիսի հոյակերտ կոթող: Շատ քիչ բան է հայտնի Սթոունհենջի կառուցողների մասին, քանզի նրանց մասին գրավոր վկայություններ չկան: Ապշեցուցիչ է, թե ինչպես են նրանք կարողացել տեղաշարժել քարերը: Կա մի վարկած, ըստ որի Սթոունհենջի քարերը բուժիչ ազդեցություն ունեն:

9. Ջոն Ֆ. Քենեդու սպանությունը
JFK Conspiracy
1963 թ.-ի նոյեմբերի 22-ին Ջոն Քենեդին իր կնոջ հետ թագավորական շարասյունով սլանում էր Տեխասի փողոցներով: Լի Հարվի Օսվալդ անունով մեկը կրակեց նրա ուղղությամբ, և կրակոցները դիպան Քենեդու թիկունքին և գլխին: Մարդասպանը ձերբակալվեց կրակոցից 45 րոպե անց: Նրան սպանության մեղադրանք առաջադրվեց: Նոյեմբերի 24-ին Ջեք Ռուբին սպանեց նրան հարյուրավոր լրագրողների առջև ոստիկանության շենքի ավտոտնակում: Նոյեմբերի 29-ին նախագահ Լինդոն Ջոնսոնը ստեղծեց Վորենի հանձնաժողովը, որը պետք է հետաքննություն իրականացներ: Վորենն էր վարում հետաքննությունը: Հետաքննության ընթացքում պարզ դարձավ, որ Օսվալդը մենակ էր կատարել այս հանցագործությունը, և որ կրակոցն արձակվել էր իտալականն ատրճանակից: Սակայն ըստ որոշ խոսակցությունների` կրակոցը միայն մի մարդու ձեռքի գործը չէ. եղել է ևս մի կրակող: Ըստ այլ աղբյուրների` Քենեդու սպանությունը պատվիրված է եղել: Նշվում են տարբեր պատվիրատուներ, այդ թվում` Լինդոն Ջոնսոնը, Կենտրոնական հետախուզական գործակալությունը, Գաղտնի ծառայությունը և այլն:

8. Բյուրեղյա գանգերը

Crystal Skulls

Բյուրեղյա գանգերը բավականին մեծ հետաքրքրություն են առաջացրել դեռևս 1881 թ.-ից սկսած: Այդ ժամանակ առաջին երկու գանգերը հայտնաբերվեցին առևտրականների կողմից: Կենտրոնական և Հարավային Ամերիկաներից հայտնաբերվել են 13 բյուրեղյա գանգեր: Դրանցից ամենահայտնին Միշել Հեջիսի բյուրեղյա գանգն է: Այն առանձնանում է նրանով, որ անատոմիական առումով չափազանց նման է մարդկային իրական գանգի: Բյուրեղյա գանգերից մեկն էլ Բրիտանական թանգարանի նմուշներից է: Հատնի բյուրեղյա գանգերից են նաև Փարիզի գանգը, Բրազիլիայի գանգը, Տեխասի գանգը և այլն: Ասում են, որ բյուրեղյա գանգերը ստեղծվել են մայացիների կամ ացտեկների կողմից բազում տարիներ առաջ: Ժամանակի ընթացքում ձևավորվել են նաև այլ անհավանական տեսություններ: Ըստ այդ տեսություններից մեկի` դրանք ստեղծվել են այլմոլորակայինների կողմից:


7. Վլադ Դրակուլայի դամբարանը

Vlad Dracule

Դրակուլան Վալաչիայի (վայր ներկայիս Ռումինիայի տարածքում) արքայազն էր: Նա կռիվ է տվել թուրքերի դեմ և հայտնի է և՛ իբրև հայրենասեր հերոս, և՛ իբրև չարագործ: Վլադ Դրակուլան անգութ առաջնորդ էր, ով սրի է մատնել իր թշնամիներից 40,000-100,000-ին, ովքեր վտանգ էին սպառնում իր իշխանությանը: Երեք շրջան թագավորելուց հետո նա սպանվեց Բուխարեստի մոտակայքում թուրքերի դեմ մղվող մարտում 1476 թ.-ին: Թուրքերը գլխատեցին նրան և նրա գլուխն ուղարկեցին Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ II-ին: Ստույգ տեղեկություն չկա, թե որն է նրա վերջին հանգրվանը: Ըստ որոշ տեսությունների` նրա դիակը հանգչում է Սնագովի վանքի տարածքում, սակայն այնտեղ անցկացված որոնումների արդյունքում այդպես էլ չի հաջողվել գտնել նրա գերեզմանը: Ըստ մի այլ անհավանական տեսության` Վլադի մարմինը չի հաջողվում հայտնաբերել, քանզի նա գնացել է վանականներին մահից պաշտպանելու:  

6. Սաթե (յանտար) սենյակը

The Amber Room

Ի սկզբանե այս սենյակը պատրաստվել էր Պրուսիայի առաջին թագավորի համար 1701 թ.-ին: Հետագայում այն տեղափոխվեց Ռուսաստան իբրև նվեր Պետրոս Մեծին, սակայն որոշ ժամանակ անց կրկին տեղափոխվեց Ձմեռային պալատ Ցարինա Ելիզավետայի կողմից: Սենյակը տարածվում էր 55 քառակուսի մետր տարածության վրա, և նրա ստեղծման համար պահանջվել է տասը տարի և վեց տոննա բալթյան սաթ: Երբ Հիտլերի բանակը հարձակվեց Խորհրդային Միության վրա, նրա զինվորները մի քանի մասերի բաժանեցին սենյակը, որպեսզի հնարավոր լիներ ուղարկել արվեստի այս գործը Քենիգսբերգ: Հետագայում Քենիգսբերգի պալատը ռմբակոծվեց Թագավորական օդային ուժերի կողմից, իսկ ավելի ուշ ավիրվեց խորհրդային բանակի կողմից: Դրանից հետո ոչ ոք չի տեսել Սաթե սենյակը: Որոշ մարդիկ հավատում են, որ այն ավիրվել է պատերազմական գործողությունների արդյունքում, սակայն ոմանք էլ հավատում են, որ իրականում այն մինչ այժմ էլ պահվում է Քենիգսբերգի հարակից ստորգետնյա խրամատում: 1997 թ.-ին հայտնաբերվել է մի քար, որով զարդարված է եղել սենյակը: Այն հայտնաբերվել է մի գերմանացու ընտանիքում, ով օգնել էր սենյակը մասերի բաժանել:   

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել