Մեր աղբյուրներն ասում են, որ նախապես գծված սցենարով Ռուստամյանը չպետք է հարց տար, պետք է կարդար ժողովրդի հրաժարականի պահանջը, ու խմբով հեռանային դահլիճից։ Պատգամավորներից ոմանք անգամ խորհրդարան ու դահլիճ մտնելուն են դեմ եղել, առաջարկել են ուղերձը հնչեցնել ԱԺ դարպասների մոտից, սակայն մեծամասնությունը պնդել է, թե պետք է հանդիսավորություն հաղորդել այդ տեսարանին եւ ուղերձը հնչեցնել դահլիճի ներսում։ Ռուստամյանի անձն էլ հատուկ է ընտրվել, որպեսզի նախ ցույց տան, որ 2018-ին Փաշինյանին ողջունող ՀՅԴ-ն եւ հատկապես Ռուստամյանն է այսօր բարձրաձայնում հրաժարականի պահանջը, երկրորդ՝ ընտրվել էր այնպիսի պատգամավոր, որը ՔՊ-ականների կողմից շատ նեգատիվ վերաբերմունքի չի արժանացել, եւ բախման հավանականությունն էլ փոքր կլիներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել