Տեր Եղիա աբեղա Խաչատրեանը գտնվում էր պատժաշրջանում. Մայր ԱթոռHraparak.am-ը գրում է.

Մայր Աթոռից դժգոհությունները գնալով ավելանում են: Այս անգամ Կաթողիկոսին ուղված նամակու իր դժգոհությունն է հայտնել Տեր Եղիա աբեղայ Խաչատրեանը: Վերջինս գրել է, որ տեւական ժամանակ իր նկատմամբ անտեղի հալածանքներ են կիրառվել: «Իմ նկատմամբ դեռեւս ճեմարանից ձեւաւորուած եւ ապա միաբանական կեանքում ընդգծուած խիստ կողմնապահութիւնը, անբարեացակամ ու անհանդուրժող վերաբերմունքը, կապուած իմ հոգեւոր նկարագրի եւ աշխարհայեացքի հետ, ինձ մղեցին դառը յուսախաբութեան, գայթակղութեան, ինքնամեկուսացման եւ անելանելի կացութեան: Վերոյիշեալ խնդիրների առընչութեամբ քանիցս հանգամանօրէն զեկուցագրել եմ Ձերդ Սրբութեանը Յունուար 11, 2013, Փետրուար 14, 2013 եւ Յունիս 22, 2013 թուակիր նամակներով, սակայն հակառակ սպասուածին` գէթ իմ հարցով որեւէ դրական լուծում այդպէս էլ չարձանագրուեց»,-գրված է նամակում: Ապա Տեր Եղիա Խաչատրյանը գրում է, որ ցանկություն է հայտնել մեկնել Երուսաղեմի հայոց պատրիարքարան` ծառայության, սակայն իր առաջարկն անկատար է մնացել «Էջմիածին-Երուսաղեմ ներեկեղեցական հայտնի լարվածության պատճառով»: «Ակնյայտ է, որ այսօրինակ միջավայրի ներքոյ Մայր Աթոռում ապրելը գնալով դառնում է անհնարին, իսկ մթնոլորտը` վանող: Հոգեպէս ընկճուած եւ տագնապած առկայ ապառողջ յարաբերութիւններից` ձեռք բերեցի նաեւ առողջական խնդիրներ»,-գրել է Տեր Եղիա Խաչատրյանը` տեղեկացնելով, որ ելնելով ստեղծված իրավիճակից հրաժարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութեան անդամութիւնից` հաստատուն մնալով իր քահանայական կոչման եւ կարգի մէջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել