Պարոն Դեմոյան, Ձեր արշինով մի չափեք լրագրողներին: Եթե Դուք ողջ կյանքում պատվիրատուներ եք ունեցել եւ առաջնորդվել պահի թելադրանքով, ապա դա չի նշանակում, որ բոլորն են այդպես ապրել: Եվ երկրորդը. մի մարդ, ով չի կարող քննադատություն ընկալել, այլ տեսակետ լսել, հասկանալ այն տարրական միտքը, որ հայ մարդն ընդհանրապես իրավունք չունի օտար լեզվով ատենախոսություն գրել, առավել եւս Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը, բնականաբար իրավունք չունի ԲՈՀ-ից, «Հրապարակից» կամ որեւէ այլ կառույցից հանդուրժողականություն ակնկալել, քննադատել նրանց գործունեությունը: Եվ Ձեզ ոչ ոք իրավունք չի տվել գնահատականներ տալ լրագրողի ընդունակություններին, վերամբարձ դատողություններ անել... Ուղղակի ցավալի է, որ գրագետ մարդու համարում ունեցող անձը, որը բարձր պաշտոններ է զբաղեցնում, այսքան մանրախնդիր, փոքրոգի ու նեղմիտ կլինի...
Հ.Գ. Իսկ հասարակության անունից հենց մենք իրավունք ունենք խոսելու, քանզի մենք ամեն օր շփվում ենք այդ հասարակության հետ, լսում մարդկանց, բարձրացնում նրանց հուզող հարցերը, աջակցում, իսկ Դուք հավանաբար աշխարհին նայում եք Ձեր ղեկավարած ինստիտուտի պատուհաններից եւ դաժան տեսարաններն ու պատմական տխուր անցքերն անդառնալի հետեւանքներ են թողել Ձեր հոգեբանության վրա...

Կից նյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել