1in.am-ը գրում է.

Սիրիայի իշխանությունները երկրում քիմիական զենքի կիրառման պատասխանատվությունը դնում են օտարերկրյա վարձկանների վրա, որոնք կռվում են ընդդիմության կողմից: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը:

Սիրիայում իրավիճակի հերթական սրումը տեղի ունեցավ օգոստոսի 21-ին, երբ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդեցին Դամասկոսի արվարձանում կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին: Սիրիական ընդդիմության տվյալներով՝ քիմիական հարձակման հետևանքով զոհվել է շուրջ 1300 մարդ:

Դրանից հետո Արևմուտքը բացահայտորեն սկսեց խոսել սիրիական հակամարտությանը միջամտելու հավանականության մասին:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել