Panorama.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում 2013 թ. օգոստոսի 21-ին, ժամը 09.20-ին «Լիբեր» ՍՊ ընկերության ներկայացուցչի կողմից ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ խոչընդոտում են Երևան քաղաքի Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներին: Ահազանգի կապակցությամբ նշված վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցներ: Ըստ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության, որոշ ակտիվիստներ չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, շարժվել են Կոմիտասի պողոտայի երթևեկելի գոտի և խոչընդոտել ճանապարհային երթևեկությունը:
Հասարակական կարգը պահպանելու և հիշյալ ակտիվիստների ոչ պատշաճ վարքագիծը կանխելու նպատակով նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները: Ակցիայի մասնակիցներից քաղաքացի Սեդա Սահակյանը, ով նույնպես խոչընդոտում էր ճանապարհային երթևեկությունը, մոտեցել է նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Ապերյանին և հետևից ձեռքով հրել: Ոստիկանը տարեց կնոջը հրել է մի կողմ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ