Pastinfo.am-ը գրում է.

ԱԺ-ում իշխանություն չկա, իշխանությունը փողոցում է՝ մեր ձեռքում է։ Այդ շենքում Նիկոլն ուներ 2000 ոստիկան։ Նիկոլը կրկին արյուն է ուզում, կրկին հայի արյուն է ուզում, այդ արյունը չի լինելու։ Մենք իրեն ռադ ենք անելու։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում համահայկական հանրահավաքին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Սրանից հետո որևէ մեկը չդրդի մի տեղ, որտեղ արյուն է թափվելու։ Մենք իրենք պետք է հեռացնենք առանց արյուն։ Այն քաղաքացուն, որն ինքը վրաերթի ենթարկեց, պետք է լինի Նիկոլի վերջին զոհը»,- նշեց Սաղաթելյանը։

Հանրահավաքի ընթացքում Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց նայեց վաղվա անելիքները՝ տեղեկացնելով, որ վաղն առավոտյան կիրականացվեն անհնազանդության ակցիաներ, հայտարարություններ կիրականացվեն՝ կապված կոնկրետ գործողությունների վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել