1in.am-ը գրում է.
Ռիհաննայի նոր տեսահոլովակն իսկական գլխացավանք է դարձել նրա համար: Ըստ սյուժեի՝ նա սիրաբանում է երկտասարդի հետ, ինչը դուր չի եկել երգչուհու ընկերուհիներին, որոնց Ռիհաննան «անբարոյականներ» է անվանում:
Այդ նույն «անբարոյականները» միասին են անցկացնում բոլոր տոները, արձակուրդները, հարբում լողավազանի մոտ: Առհասարակ, բոլորի մոտ այնպիսի տպավորություն է, որ լեսբուհիների այդ խումբը երգչուհու հետ ուղղակի չի զվարճանում:
Ենթադրվում է, որ 25-ամյա աստղը նախընտրում է աղջիկների ընկերակցությունը, սակայն չի կարող այդ մասին ակնհայտորեն ասել, քանի որ կկորցնի իր տղամարդ երկրպագուներին: Նկարահանումների ընթացքում երգչուհու կողքին գտնվող ռեփեր Ռաքիմ Մայսերը նրա սիրախաղերը փոքր-ինչ լուրջ է ընդունել: Իսկ գիշերը, երբ Ռիհաննան իր «անբարոյականների» կողքին է հայտնվել, վերջիններս քիչ է մնացել ծեծեն նրան։