Tert.am-ը գրում է.
Վենետիկի իշխանությունները ցանկանում են պարտադիր ստուգումներ մտցնել գոնդոլավարների համար, որոնց նպատակն է պարզել նրանց կողմից թմրանյութեր և ալկոհոլ օգտագործելը։ Իշխանությունները պատրաստվում են նաև սահմանափակել գոնդոլաների շարժը Canal Grande-ում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:
Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին հայտարարել է, որ Canal Grande-ը պետք է դիտարկվի որպես ակտիվ երթևեկությամբ կենտրոնական փողոց, որտեղ հարկավոր է «որոշակի կարգ պահպանել»: Ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար հնարավոր է գոնդոլավարներին արգելվի օրվա ակտիվ ժամերին դուրս գալ աշխատանքի:
Գոնդոլավարների աշխատանքի հանդեպ հասարակական ուշադրությունը սևեռվել է օգոստոսի 17-ին տեղի ունեցած պատահարից հետո, երբ գերմանացի զբոսաշրջիկներով գոնդոլան բախվել էր ուղևորափոխադրող զբոսանավի՝ «վապորետոյին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ