Emedia.am-ը գրում է.

Օգոստոսի 26-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, մշակումն արգելված, թմրանյութեր պարունակող կանեփի բույսեր ապօրինի աճեցնելու կասկածանքով, ստուգում են կատարել 1955 թ. ծնված, նախկինում երկու անգամ դատապարտված Լյոնյա Ս.-ին պատկանող, Հաղթանակ թաղամասի 7-րդ փողոցում գտնվող տան բակին կից հողամասում, որտեղ հայտնաբերվել և արմատախիլ է արվել վերջինիս կողմից մշակված և աճեցված 320գ կանեփի կանաչ 17 բույս:

Նշանակվել է դատանյութաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել