Aysor.am-ը գրում է.

Ապագա ծնողները պետք է իմանան, որ հարկավոր է հետևել բառապաշարին: Երեխաներն ունակ են լսել ու հիշել բառերը, որոնք լսել են իրենց ծնունդից առաջ: Այս մասին գրում է Science ամսագիրը:

Գիտնականներին ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պտուղը կարող է լսել արտաքին աշխարհից եկեղ որոշ ձայներ, օրինակ՝ մոր ձայնը, և այդ ձայները կարող են ազդել պտղի հետագա զարգացման վրա: Սակայն գիտնական Էյնո Պարտանեն պարզել է, որ պտուղը կարող է հիշել ու տարբերակել բառերը. «Պտղի հնարավորություններն ավելի յուրահատուկ են, քան մենք կարծում ենք»:

Հասկանալու համար, թե ինչպես է պտուղը հիշում բառերը, Պարտանեն ու գործընկերներն օգտագործել են «տատատա» հորինված բառը:

Հղիության երրորդ եռամսյակում գիտնականները օրը երկու անգամ միացրել են ձայնագրությունը, որը բավականին բարձր է հնչել, սակայն ոչ այնքան, որ փոքրիկը վախենա:

Ծնվելուց 5 օր անց գիտնականները կրկին միացրել են ձայնագրությունը, փոքրիկի գլխին միացրած սարքը արձանագրել են ուղեղի ակտիվություն, որը վկայել է, որ ուղեղն այդ պահին ֆիքսում է ծանոթ երևույթ: Դեռևս հայտնի չէ սակայն, թե որքան ժամանակ կարող է հիշողության մեջ մնալ բառը:

Էյնո Պարտանենը կարծում է, որ նմանատիպ հետազոտությունները կարող են օգնել մինչ ծնվելը բուժել դիսլեկսիայի մի քանի տեսակներ:

Ըստ գիտնականի՝ ծնողների պարզ ու հստակ խոսքը հղիության ընթացքում բարենպաստ ազդեցությւոն է ունենում երեխայի զարգացման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել