Պետրոս Ղազարյանի եթերում ինքն իրեն՝ Քաջազնունի ու Վրացյան երևակայող Կոնջոյան Հայկն, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ի տարբերութուն ընդդիմության իշխանությունները չեն կարևորում Թուրքիայի հետ երկխոսության հարցում հայկական ուժեղ բանակի դերը՝ հետպատերազմյան փուլում անտերունչ վիճակում թողնելով բանակը, այն չվերազինելով՝ ՔՊ-ական Հայկոն հայտարարել է, թե այդ նախկինները՝ Քոչարյանն ու Սարգսյանը, չեն զինել բանակը, իսկ որպես ՔՊ-ի՝ հայկական բանակի հանդեպ մեծ սիրո առհավատչյա վկայակոչել է զենք գնելու համար Նիկոլի օրոք ծախսված փողերի չափը՝ 280 մլն դոլար, որ իբր շատ ավելին է, քան նախքան Նիկոլը զենք ձեռք բերելու վրա ծախսված գումարները: Բացի այս՝ Կոնջոյանը ընդդիմությանը մեղադրել է «էմոցիոնալ թեմա» հանդիսացող բանակի ու զինվորի հաշվին քաղաքական կապիտալ կուտակելու մեջ:

Կոնջոյանն, ինչպես իր մյուս թիմակիցները, հերթական անգամ մանիպուլացնում է: Եթե նույնիսկ նրա վկայակոչած թվերը լիովին իրական են, իրականությունը ՔՊ-ի համար դրանից չի փոխվում: Իսկ իրականությունն այն է, որ Քոչարյանի ու Սարգսյանի կողմից զենք գնելու համար ծախսված քիչ միջոցները նախորդ շրջանների համար արդարացված են եղել. «նախկինների» կառավարման ընթացքում Հայաստանի դիվանագիտությունն այնքան հզոր է եղել, պետության դիրքերն էլ բանակցային սեղանին՝ այնքան հաստատ, իսկ Ադրբեջանն էլ՝ այնքան խեղճացած, որ կարիք չի եղել ասենք միլիարդների զենքի գնման: Դիվանագիտական հաղթանակների շնորհիվ այդ միջոցներն ուղղվել են այլ տեղ՝ ասենք ոտքի հանելու տնտեսությունն ու լուծելու սոցիալական խնդիրները: Բացի այս՝ հարցը ոչ թե այն է, թե որքան զենք է գնվում, այլ՝ այն, թե ինչ որակի ու ինչ նշանակության զենք է ձեռք բերվում: Գնված զենքը համապատասխանո՞ւմ է քո ռազմական ու անվտանգային կարիքներին, թե՞ ոչ:

280մլն դոլարից խոսող Հայկոն, որ ի բնե շատ հեռու է զինվորական գործից, կարո՞ղ է բացատրել՝ ո՞րն էր գերթանկարժեք «սամալյոտ» ձեռք բերելու իմաստն, եթե կարելի էր, օրինակ, անօդաչուներ կամ դրանք արդյունավետորեն խոցող զենքեր գնել այդ փողով: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չեղարկեց կոնկրետ Սերժ Սարգսյանի՝ համապատասխան զինատեսակներ ձեռք բերելու օգտակար պլանը, որը ժառանգություն էր հասել իրեն: Թո՛ղ այդ պլանով զենք գնեին, պատրոնդավոների ու դավիթտոնոյանների թեմա էլ չէր ծագի: Նշված 280մլն-ի մոտ կեսը միայն ծախսվել է «սելֆի-սամալյոտ» գնելու համար. արվել է ամեն ինչ՝ վերահաս պատերազմում Հայաստանի պարտությունը երաշխավորելու համար՝սկսած զենքի առևտրից մինչև պատերազմի փնթի կառավարում…

Բայց իշխանությունների համար այս ամենը միևնույնն է. նրանց համար բանակի, զինվորի գերիների թեմաներն ընդամենը դիտարկվում են քաղաքական պրիզմայով, դրանք հասարակությունից էմոցիաներ գողանալու համար են և որևիցե կապ չունեն պետության գոյության, չցեղասպանվելու երաշխքների ձեռքբերման հետ:

Ինչպես ասում են, «no comment»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել