Ութսունականների կեսերին պապաս չեկի խանութից «վիձյո» առավ (պապպպպա եմ ասել, է)։ Իննսունականից էս կողմ ծնված «միամիտ» կամրադներիս ասեմ, որ էս նախադասության մեջ երկու շատ կարևոր պահ կա՝ «չեկի խանութն» ու «վիդեոն»։ Նյութական արժեքների ոլորտում էդ երկուսն էլ սովետական «թոփ-թեն»-ի մեջ հաստատ մտնում էին։ Չեմհիշումորերորդդասարանցի անձս յուր քթիմազությամբ ընկղմվեց նոր «վիդեո-դիվայսի» զանազան-զարմանազան հնարավորությունների աշխարհը՝ զարմանալով, որ մարդ իր սեփական մեդիա-պարունակությունը կարող է ունենալ ու, կարծես դա քիչ է, հլա ուզածդ պահին էլ ըմբոխշնել։ Նոր տարուց Նոր տարի «80 օր աշխարհի շուրջը» մուլտիկին սպասող պիոների համար դա նույնն էր, ինչ ՀՀՇ-ի էլիտայի համար 91-ին պաշտոններ ստանձնելը՝ Ալ Պաչինոյի օղորմածիկ հերոսի ասած` «վես միռ ու տվաիխ նոգ»։
Դե, հետագա պատմությունն էլ է հայտնի. «վիձյոյի» ահագին երկար տևած մենիշխանությունն ավարտվեց, երբ մի գեղեցիկ օր վերջինս քամակին ուժգին հարված կերավ DVD-փլեյերների կողմից։ Սրանք էլ հիմի նույն քացին են ուտում իրենց հաջորդողի կողմից, որով էլ կարելի է բացված համարել թվային մեդիապարունակության ոսկե դարաշրջան… վսե՛մ շա՛մպա՛նսկովո…
Հեչ, ուղղակի ուզում էի կիսվել մեդիա-պարունակության կառավարման իմ եղանակներով. մարդ ես, կարող է մեկին մի օգուտ տա։
Մեր տանը DVD player/Home theatre դիվայսի քամակին առաջին ու ահագին ուժգին քացին տվեց խրոխտ PlayStation 3-ը, որը հեռուստացույցին կպավ HDMI-ով` ապահովելուվ 1080p տեսապատկեր ու երեխեքին զանազան խաղերի դիմաց ժամերով տժժալու հնարավորություն ընձեռելուց զատ` հնարավորություն տալով դիտել ներքոշարադրյալ ֆորմատներով տեսաֆայլեր.
Թորրենթներից ու ընդհանրապես՝ ինտերնետից քաշած հիմնական ֆայլերը հնարավոր է նայել։ Հնարավոր չի նայել որոշ կոդեկներով avi ֆայլեր, mkv ֆայլեր, ընդհանրապես 4 GB-ից մեծ ֆայլեր, քանի որ, դե արի մի ասա, ՍՈՆԻԻ դուռռակները PS3-ի հարդ դրայվը FAT32 են ֆորմատավորել։
PS3-ը հրաշալի կառավարման ֆունկցիաներ ունի, արտակարգ ձայն, մի քիչ մգոտ, բայց լրիվ ընդունելի պատկեր։
Ի՞նչ է անհրաժեշտ․ 1 հատ PS3, 1 հատ FAT32 (ամբողջական կամ մասնակի՝ առնվազն մի partition-ը) ֆորմատավորված ֆլեշ դրայվ, 1 հատ նվազագույն ֆայմ՝ էդ ֆլեշկան PS3-ի դիմացը գտնվող USB անցքը մտցնելու համար, առնվազն 1 հատ լավ ֆիլմ՝ համապատասխան ֆորմատի, 220v փոփոխական հոսանքի աղբյուր ու կինո նայելու հավես։
Հիշեցնեմ, որ PS3 մենյուից ֆլեշ դրայվի պարունակությունը տեսնելու համար պետք է ֆլեշ դրայվն ընտրելուց հետո սեղմել ոչ թե «խաչ» կոճակը, այլ «եռանկյունին», ինչը անտրամաբանական է, բայց ցույց տվեք ինձ տրամաբանություն մեզ շրջապատող սոցիալական ու հանրային երևույթներից մեծամասնությունում․․․ ու սեղմելու հետո պետք է ընտրել «display all»։
ՆՇՈՒՄ 1․ PS3-ը կարդում է նաև DVD ու BlueRay ֆորմատի դիսկեր, ինչպես նաև DVD դիսկի պարունակությունը՝ ֆլեշ հիշողությունից։
ՆՇՈՒՄ 2․ Տանը wifi ցանցի ու սմարթֆոն(ներ)ի առկայության դեպքում կարելի է տեսանյութը դիտել streaming-ի միջոցով՝ առանց ֆայլը նախապես PS3-ում տեղադրելու։ Անդրոիդում սրա համար իդեալական ծրագիր է iMediaShare-ը, որը PS3-ի կողմից կարդացվող վիդեո-աուդիո ֆայլերն ու նկարները հեշտ ու հանգիստ ուղարկում է վերջինիս՝ անլար ցանցի միջոցով և սմարթֆոնից ծախսում է մինիմալ հոսանք (մեկուկես ժամ կինոդիտումը մոտ 7-8 տոկոս հազիվ էր տանում իմ one x+-ից)։ Մեծ ֆայլերի դեպքում, սակայն, երբեմն տեսանյութը կտրտում է, բայց սա էլ կախված է wifi ցանցի արագությունից՝ access point-ի որակից, արեգակի մագնիսական փոթորիկներից, ԺԷԿ-ի պետի տրամադրությունից և այլն։ Իմ մոտ խնդիրներ հազվադեպ են եղել։
ՆՇՈՒՄ 3. Էդ նույն ցանցի առկայության դեպքում, ու պայմանով, որ ձեր PS3-ի OS֊ի հերթական թարմացումը ձեզ նվեր է բերել Youtube for PS3 ծրագիրը, սմարթֆոնի youtube-ը կարելի է միացնել էդ ծրագրին ու ըմբոխշնել որակյալ ու հեշտ կառավարվող Յութուբը հեռուստացույցի մեծ էկրանին։
***
Հաջորդ քացին եկավ անդրոիդ համակարգով պլանշետի կողմից։ Իմը ՍԱՄՍՈՒՆԳ էր, բայց դա էական չի։ Էական է, որ պլանշետն ունենա HDMI կապով մոնիտորին միանալու հնարավորություն։ Սա շատ պլանշետներ ու հեռախոսներ ունեն՝ միանում են կամ microusb-hdmi MHL (ՍԱՄՍՈՒՆԳԻ մոտ microusb չի, իր սեփական միացման ադապտերն է) ադապտերի միջոցով (ebay-ում կոպեկներով դրած են), կամ միջնորդավորված՝ docking station-ի միջոցով, որն ավելի հարմար է ավելորդ գործողություններ չանելու իմաստով․ պլանշետդ դրեցիր հեռուստացույցի կողքը տեղադրած ու միացումներն ապահովված տակդիրին ու փռվեցիր դիվանին։
-Հոպ,- կասի ուշադիր ընթերցողը,- էդ ո՞նց փռվեցիր դիվանին, որ հլա դեռ պլանշետիդ վրա ֆիլմը պիտի ընտրեեե՜ս, ֆիլմում կիսատ թողած տեղըըըը՜…
- Հայ զըրթ,- կասեմ ես,- դրա համար գոյություն ունի էս հրաշալի ծրագիրը՝ XBMC: Մե՜ ծծա՜ղ, մե՜ ուրախուչո՜ւն, մե՜ հրաշալի՜ ծրագիր ամեն տեսանյութի ու ամեն նկարի ու ամե՜ն ձայնեզրի համա՜ր։
Ի դեպ, մենակ աանդրոիդի համար չի. ինչպես կայքում կտեսնեք՝ համարյա բոլոր պլատֆորմների վրա աշխատում է։ Սերվերը տեղադրում ենք հեռուստացույցին կպած սարքի մեջ (մեր դեպքում պլանշետն է), իսկ play market-ից քաշում իր իսկ պաշտոնական հեռակառավարման ծրագիրը ու հեռակառավարող սարքով (մեր դեպքում՝ սմարթֆոնով) ընտրում, դիտում, կառավարում հեռուստացույցին կպցրած «դիվայսի» մեդիա պարունակությունը: Ընբես հարմար բան է, ընբես լազաթ կուդա, օր չասած։ Փռվես գը դիվնին, մատներդ սպեսնա քսես գը հեռախոսիդ շուշին, ծելեվիզռի վրա կինո-մինո, կլիպ-մլիպ, յութուբ-մութուբ, նկար-մկար նայես գը։ Հազար DVD Player-ի ծալի գը։ Մենակ մի սահմանափակում կա. հեռակառավարող սարքը ու ցուցադրող սարքը պետք է նույն WiFi ցանցին միացած լինեն։ Ի՞նչ, դուք դեռ չունեք WiFi ցանց ձեր տա՞նը։ Մգունինի բուա…
***
Գնացինք առաջ։ Նախորդ լուծումը, իհարկե, շատ ունիվերսալ ու հարմար լուծում է, քանի որ սմարթֆոն-պլանշետ-WiFi համակցությունն էսօր արդեն ահագին տարածում ունի (ԻՄՀՈ)։ Բայց տեղում հո չենք դոփելու։ Վնիմանիե, վ ստուձիու… Android TV։ Տեխնոլոգիական մտքի էս պարզ, բայց ունիվերսալ արգասիքը պոտենցիալ գնորդներին սատկացնում է նախևառաջ իր գնով. նորմալ աշխատող արագ պրոցեսորով ու HD output տվող չինական «դիվայսը» eBay-ից կարելի է պատվիրել մոտ, ուշադրություն, 50-60 ամերիկական դոլարով։ Հա, հա, հենց էն նույն 50-60 ամերիկական դոլարով, որով Կասկադի սասիսկիանոցներից որևէ մեկում երկու հոգով թեթև հաց կուտեն… Հենց էն նույն 50-60 դոլարով, որը ավտոսիրողներով կխնայենք, եթե սեպտեմբերի մեկից միահամուռ կպնենք կարմիր եզրագծերի դեմ պայքարին… Հենց էն նույն 50-60 դոլարով, որ Ծղո… Ոբշմ, թանկ չի։
Վերցնում ենք Android TV վերամբարձ անունը կրող զրթիկը, խրում (սորրի) հեռուստացույցի hdmi ծակը (երիցս սորրի), իր հետ եկած հոսանքի լարի մի ծայրը մտցնում զրթիկի micro USB անցքը, մյուսը՝ կամ հոսանքի ադապտեր, կամ հենց նույն հեռուստացույցի USB անցքը (էստեղ նրբություն կա, երբեմն հեռուստացույցների կողմից USB-ով սնուցվող հոսանքը չի բավարարում ծանր տեսանյութեր բացելու համար, էդ դեպքերում պետք է հոսանքից սնել), հերթական microUSB կամ սովորական USB անցքից միացնում հեռակառավարման վահանակի հետ եկած bluetooth ադապտերը ու… մե՜ ծծաղ, մե՜ ուրախուչո՜ւն դվա... Հատկապես հրաշալի է, երբ հեռակառավարման վահանակը (պուլտը) air mouse ու keyboard ֆունկցիաները միասին ունի (օրինակ՝ սա)։
Սպեսնա ըսեմ. պառկես գը դիվնին, պուլտը առնես գը ձեռդ, ու ծելեվիզըրդ կառավարես գը։ Գուզես՝ յութուբ նայե, գուզես՝ Կադղած Ծիդ խաղա, գուզես, պոռնո նայե, գուզես՝ բլոգ կարդա։ Հրա՜շք։ Սարքի մեջ էլ եթե XBMC-ն չի եղել, հանգիստ կարելի է դնել ու դրանով օգտվել։
ՆՇՈՒՄ 4․ էս ու նախորդ դեպքում ֆորմատի սահմանափակում պրակտիկորեն չկա.ինչ ուզում ես՝ նայի։ Թե կարողացար DVD դիսկը մտցնես էն պզտի զրթիկի մեջ, էդ էլ նայի ;)
Ասել կուզի՝ dvd ու blueray փլեյերների դարն էլ անցավ։ Ծերանում ենք, Պարույր Սևակ, ծերանում ենք, սիրելիս… Հուսով եմ` պետք կգա... Ֆրենդեսցե՛ք զիս։