Օգոստոսի 27-ին  Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների պաշտոնական կայքը: 

Օդի ջերմաստիճանը Երևանում՝ 

գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +33+35, երեկոյան՝+29+31: 

Հանրապետության տարածքում  օգոստոսի 27-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել