Panorama.am-ը գրում է.

Ազատագրական շարժումը նոր նախաձեռնություն է սկսել՝ «Ազատագրում այլասերումից»։ Հանրապետության հրապարակում, հերթական ակցիայի իրականացման ընթացքում, շարժման անդամ Արա Զոհրաբյանը պարզաբանելով, թե ինչու են նախաձեռնությունն անվանել «Ազատագրում այլասերումից», ասաց․

«Դուք լավ գիտեք, որ 2018թ․-ից այլասերվածության հետ կապված նոր քաղաքականություն սկսեց իրականացնել  այս իշխանությունը։ Այդ ընթացքում մենք ականատեսը եղանք մի շարք իրադարձությունների»,- ասաց Զոհրաբյանը

Նա  հիշեցրեց, որ իշխանության գալուց հետո սկսեցին վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, որն իբրև ընտանեկան պաշտպանությանն է վերաբերում։

«Խնդիրը կայանում է  նրանում, որ այդ կոնվենցիայով «ընտանիք» հասկացության մեջ տեղ էին գտել «զուգընկերներ» նոր հասկացությունը։ Այդ կոնվենցիայից ենթադրում էր նոր սեռ՝ «սոցիալական սեռ» հասկացությունը։ Այսինքն՝ տղամարդը կարող էր որոշել, որ ինքը կին է և հասարակությունը պետք է այդ տղմարդուն ուներ որպես կին։ Եթե մեկն ասում է՝ «ես Նապոլեոնն եմ», իրեն տանում են հոգեբուժարան, իսկ եթե  մի տղամարդ ասում է՝ « ես կին եմ», իր իրավունքներն են պաշտպանում»,- ասաց Զոհրաբյանն ու ընդգծեց, որ այս կոնվենցիայի դեմ տասն ամիս շարունակ շուրջ 75 հազար ստորագրություն է հավաքվել, որն էլ զսպել և  ճնշել է այս իշխանության ախորժակը։

Նրա խոսքով՝ իշխանությունը ստիպված է հետաձգել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, թեև մտքից չի հանել։

Հաջորդ կոնվենցիան, որը  նշեց Զոհրաբյանը, Լազարոտեի կոնվենցիան էր, որը պաշտպանում է երեխաներին սեռական բռնությունից և շահագործումից։ Առաջին հայացքից հետաքրքիր թվացող այս կոնվենցիայի գաղտնիքը կայանում է նրանում, որ կոնվենցիայի մեկնաբանությունների համաձայն, երեխաներին բռնությունից պաշտպպանելու համար, մանուկ հասակից պետք է պատմել,թե ինչ է սեռական կյանքը։

«Մենք լավ գիտենք, որ մեր սահմանադրությունն էլ պաշտպանում է երեխաների մանկությունը։ Երեխան, երբ իմանում է ինչ է սեռական կյանքն, այդ պահից իր մանությունը վերանում է,- նշեց նա՝ հավելելով․-Բոլոր դեպքերում մենք լավ գիտենք, որ այս կոնվենցիաներով ի վերջո խարխլվելու է մեր ազգային շահերը»։

Արա Զոհրաբյանը նաև մի շարք ուշագրավ վիճակագրական տվյալներ ներկացնեց։ Ըստ այդմ՝ 2018թ․-ին կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող (մարմնավաճառ) կանանց թիվը 4600 է եղել, իսկ 2021թ․ին 177 տոկոսով աճել է՝ հասնելով 8140-ի։ Իսկ ահա նույնասեռականների թիվը 2018թ․-ին կազմել է 16 100, իսկ 2021թ․-ին 150 տոկոսով աճել է՝ կազմելով 22716։ Տրանսգենդեր անձանց թիվը 2018-ին կազմել է 150, իսկ 2021-ին՝ 676 տոկոսով աճել է՝ հասնելով 1015-ի։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել