Aravot.am-ը գրում է.

Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29-ամյա հղի Սոնա Մնացականյանի ծնողները հայտնի բժիշկներ են: Հայրը՝ տրավմատոլոգ, մայրը՝ մանկաբույժ:

«Հիմա սգի մեջ եմ, չեմ ցանկանում խոսել, բայց չեմ ցանկանում, որ այս դեպքը քաղաքականացվի, կաշխատեմ այնպես անել, որ չքաղաքականացվի. այդ ամենը թող մնա հետագային»,- Aravot.am-ին ասաց մահացած կնոջ հայրը:

Նա ասաց նաեւ, որ կպարզի դեպքի հանգամանքներն ավելի ուշ, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել:

Նա նաեւ հայտնեց, որ դստերը վրաերթի ենթարկած մայորի հարազատներն արդեն այցելել են իրենց ու ցավակցել, հայտնել իրենց ափսոսանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել