Ըստ ստացված վերջին տվյալների Աբովյան-Կորյուն խաչմերուկից ապօրինի ձերբակալվել են մոտոերթի մասնակիցներ Մարտին Բադալյանը (Քանաքեռ-Զեյթունի ՈՍ բաժին), Արթուր Հարությունյանը և Տիգրան Ղարիբյանը (Կենտրոնի ՈՍ բաժին):
Ձերբակալության կադրերը վկայում են, որ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները այդ անձանց ձերբակալելու իրավաչափ հիմք չունեին, իսկ ապօրինի ձերբակալությունը կատարում են ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ: Մասնավորապես, իրազեկման ակցիայի մեքենայի վարորդին, ով որևէ դիմադրություն ցույց չտվեց, մեքենայից իջեցնելուց կոշտ ֆիզիկական բռնություն կիրառելով տապալեցին հատակին:
Եթե ունենք ՄԻՊ, ապա հրավիրում վերջինիս ուշադրությունը:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ փաստաբանները իրենց նախաձեռնությամբ արդեն ուղեևորվել են ոստիկանության բաժիններ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1947205792155867
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել