Ես մնում եմ էն կարծիքին, որ երբ ԱԱԾ- ին կառավարության նիստում հանձնարարում են գազալցակայաններում ՀԴՄ ստուգել, ինչ-որ անհասկանալի սատանաներ փնտրել եւ այդ տրամաբանության մեջ այլ գործողություններ իրականացնել, ապա հավանականությունը, որ թշնամու գործակալական ցանցը էլ ավելի կխորացնի իր արմատները ՀՀ ԶՈՒ- ում ` չափազանց մեծանում է։
Դավաճանները միշտ եղել են, կան ու լինելու են, եւ նրանք պետք է արժանանան ամենախիստ պատժին`դրանում երկրորդ կարծիք չկա, սակայն կարեւոր է վերլուծել եւ հասկանալ, թե այդ ի՞նչ բարենպաստ պայմաններ են ստեղծվել եւ ովքեր են այդ ամենի թիվ մեկ պատասխանատուները եւ թիվ մեկ մեղավորները, որ թշնամու գործակալական ցանցը կարողացել է այսաստիճան մխրճվել է մեր երկրի անվտանգային համակարգ։
Արդյո՞ք այդ ամենին չի նպաստել վերջին տարիների ընթացում 4-5 անգամ ԱԱԾ տնօրենի փոփոխությունը։
Արդյո՞ք ԶՈՒ հետախուզության վարչության պետի թափուր հաստիքը, եւ ԳՇ պետ չլինելու հանգամանքը չի նպաստում գործակալական ցանցի հետագա զարգացման գործընթացին։
Տրամաբանական դատողությունների շարքը թողնում եմ Ձեզ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել