ՔՊ-ական Ալեքսանյան Վահագը մի հուզիչ ստատուս էր երկնել՝ նվիրված իրենց հեղափոխության 4-ամյակին, որով մարդկանց փորձել էր բացատրել հեղափոխության ողջ հմայքը՝ վերջում հիշատակելով «Բայրաքթարը»:

Թե ինչու է սույն «մտքի տիտանը» հիշել թշնամական «Բայրաքթարը», հեշտ բացատրելի է. իրենց ու «Բայրաքթարի» միջև խոհափիլիսոփայական, եթե չասենք՝ գենետիկ ընդհանրությունն է ստիպում Նիկոլի խզված ձայնալարերի ֆունկցիան իր վրա վերցրածին ինքնակայանալ «Բայրաքթարի» հաշվին այնպես, ինչպես ձրիակեր զավակն է գլուխ գովում՝ ազդեցիկ հոր շվաքի տակ հով լռվելով:

Ի՞նչ տվեց ու ի՞նչ խլեց հեղափոխությունը: Նախ՝ եթե չլիներ հեղափոխությունը, պատերազմ ուղղակի տեղի չէր ունենա, որ հետո էլ խնդիր առաջանար՝ դրանում նույն «Բայրքաթարներից» կրած պարտության իրական պատճառները կոծկելու կամ դրա շինծու, սարքովի լինելու մասին ինքնախոստովանոթյուններ հնչեցնելու ու հետո փոշմանելու: Քաղաքացին էն օրն իր հացը կերավ, երբ հավատաց անկենսագիր գորշ մարդկանց պոպոլիստական հնարքներին, երբ հավատաց, որ Նիկոլին ու ընկերներին իշխանության բերելով՝ երկրում ինչ-որ բան է փոխվելու, և որ ալեններն ու որոշ ՔՊ-ական արտիստներ նույնիսկ պատերազմից հետո հունական կղզիներում կայֆեր չեն անելու, իշխանության հովանավորությունը վայելող ինչ-որ նորաթուխ հարուստներ՝ օլիգարխի ախորժակ ունեցող, նախկին պաշտոնյաների ապարանքները կոպեկներով ձեռք չեն բերելու, որ կառավարական համակարգը ոչ թե դեգրադացվելու է վերջնականապես, այլ՝ բարեփոխվելու…

Հեղափոխությունից առաջ փաստացի կար 42 հազ քկմ-անոց Հայաստան, հայկական հող, այսօր 29 հազար էլ չկա, իսկ Հայաստանի սարերն ու լեռներն էլ, ձյունածածկ գագաթներ ունենալու պատճառով, դարձել են թուրքի փայ: Է՛լ չխոսենք պատիկներ անգամ ընդլայնված Եռաբլուրի, անտեսված հաշմվածների, առհամարհված փախստականների և այլոց մասին:

Փոխարենը հեղափոխությունն առատաձեռն էր յուր զավակների համար. որոշ խոզեր ցեխից ու կեղտից միանգամից հայտնվեցին խալի-խալիչաների վրա՝ վերհիշելով սեփական մոր արգանդում անցկացրած ժամանակաները:

Բայց թող շատ չուրախանան. խոզի գլուխը խալիչին չի մնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել