Armlady.am-ը գրում է.

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է Աննա Արմենակյանին:

Երգչուհի Աննա Արմենակյանը 2000-ականներին բավական մեծ ճանաչում ուներ, տարբեր համերգների ժամանակ նրա անունը մշտապես հնչում էր բեմերից: Սակայն գրեթե 10 տարի է, ինչ երգչուհին այլևս գործունեություն չի ծավալում:

Աննան տարիներ առաջ մեկնեց ծնողների մոտ՝ ԱՄՆ՝  մշտական բնակության: Սկզբնական շրջանում Աննան այնտեղ երգեցողության եւ ձայնամշակման դասեր էր տալիս, բայց հետո երբ ծնվեց որդին, երգչուհին թողեց իր գործը:

ԱՄՆ-ում երգչուհին տարբեր աշխատանքներով է զբաղվել՝ աշխատել է տուրիստական գործակալությունում, ծերերի խնամքի կենտրոնում, հետո տարբեր գրասենյակներում ադմինիստրատիվ աշխատանքներ է կատարել:

Աննան ամուսնացել է 31 տարեկանում և 2 երեխա ունի: Նրա ավագ դուստրը՝ Անգելինան, 9 տարեկան է, իսկ տղան՝ Ալեքսը՝ 7 տարեկան:

Աննան իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ իրեն որոշել է նվիրել ընտանիքին ու երեխաների դաստիարակությանը: Աննայի խոսքով՝ իր համար ընտանիքն առաջանային է: Աննայի ամուսինը մասնագիտությամբ օպերատոր եւ մոնտաժող է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել