Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասն ամռանը կհեռանա ակումբից, հայտնում է L’Équipe-ը: Աղբյուրի փոխանցմամբ, դարպասապահը չի ցանկանում խաղաժամանակը կիսել Ջանլուիջի Դոնարումայի հետ:

Նավասն ավելի վաղ հայտնել էր, որ ինքը լավ հարաբերություններ ունի Դոնարումայի հետ, բայց ցանկանում է խաղալ յուրաքանչյուր հանդիպմանը.

«Եթե իրավիճակը մնա նույնը մնա, ինչ այս տարի, ապա շատ դժվար կլինի»,- ասել էր Նավասը:

Ընթացիկ մրցաշրջանում Նավասը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում 23 հանդիպման է մասնակցել, որոնցից 9-ում դարպասն անառիկ է պահել, իսկ մնացած խաղերում 21 գոլ է բաց թողել: Նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Նշենք՝ Նավասը խաղերի մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայի առաջնությունում, իսկ Չեմպիոնների լիգայում 3 անգամ է իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկել խաղադաշտ: ՉԼ 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն դուրս է մնացել Մադրիդի «Ռեալից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել