Հայաստանը պահեստ համարող Արսենյան Գուգոն հայտարարել է, թե Հայաստանի օրինական իշխանությունները, որոնց գործողություններն ուղղված են Հայաստանի պետական շահի սպասարկմանը, երբեք, ոչ մի պարագայում, ոչ մի դեպքում չեն վտանգելու Հայաստանի Հանրապետությունը որևէ այլ միավորի համար՝ նկատի ունենալով նաև Արցախը: «Որովհետև Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որը որ ներկայացնում է հայ ժողովրդի պետականությունը, միակ երկիրն՝ աշխարհի կողմից ճանաչված, որը որ դաշտա, որտեղ պրոբլեմի ժամանակ կարա գա նաև աշխարհասփյուռ հայությունը՝ իմանալով, որ իրեն չի սպառնում որևէ բան…»,-մասնավորապես՝ հայտարարել է Արսենյան Գուրգենը:

Արսենյանի խոսքերի հասցեատերերերն ակնհայտորեն ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են, այլև՝ թերևս Սփյուռքը: Տեղացիների ուղեղը լվանալ փորձելուն զուգահեռ սրանք, փաստորեն, անցել են նաև Սփյուռքի ականջներից լապշա կախելուն՝ միաժամանակ Արցախը «թուրքի հող» սարքելով նաև Սփյուռքի համար:

Իսկ այն, որ Արսենյանն Արցախը գրեթե ուղղակիորեն հանրահռչակում է «թուրքի հող», չարձանագրել ուղղակի չի կարելի: Մարդն Արցախը հռչակում է՝ այլ միավոր՝ այն տարանջատելով հայկական շահից: Հետաքրքիր է՝ եթե Արցախ չի լինում, Հայաստանն ինչպիսի՞ «դաշտի» է վերածվում: Երկիրը կանգնելու է ոչնչացման եզրին և ա՛յ հենց այդ ժամանակ է, որ Սփյուռքն իսկապես գնալու տեղ չի ունենալու: Ցավն այն է, որ սրանք Արցախն ու Հայաստանը մեկ ամբողջություն չեն դիտարկում՝ Ստեփանակերը բաժանելով Երևանից, հայաստանցուն էլ՝ արցախցուց:

Իսկ ի՞նչ է հայտարարելու Գուգոն, երբ մի գեղեցիկ օր Ալիև Իլհամը հավակնի ասենք Սևանի ափերին կամ Ջերմուկին: Դրանք է՞լ են «այլ միավոր»: Միայն քյալլեն թափածին պարզ չէ, որ առանց Արցախ Հայաստան ուղղակի չի լինելու, իսկ Գուգոն էլ ստիպված է լինելու տրնգի պարել «Նոլդու Փաշինյան» ադրբեջանական թրեքի տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել