Դժվար է գտնել գեթ մեկ տարբերություն անցյալի ու ներկայի միջև։ Ընդհակառակը՝ աչքի է զարնվում մեկ ընդհանրություն․ և՛ անցյալում, և՛ ներկայում արևմտյան աշխարհակալության համար հայոց հարցի հայանպաստ լուծումն անընդունելի է։
* * *
«Այսպիսով Հայաստանի հողն առանձնապէս կարեւորութիւն էր ստանում ոչ միայն Թիւրքիայի, այլ եւ առաւելապէս Անգլիայի համար, որի իմպերիալիստական գիշատիչ երեւակայութիւնն արդէն սկում էին տանջել Հայաստանի բերդերից դէպի Միջերկրական ծովը եւ Հնդկաստանի ճանապարհներն արշաւող ռուսական գնդերը։ Եւ պատերազմը դեռ չվերջացած՝ անգլիական դիւանագիտութիւնը գործի է դնում իր գիտեցած բոլոր միջոցները մօտիկ թէ հեռաւոր ապագայի այդ վտանգը կասեցնելու համար։ Այդ միջոցներից մէկը դառնում են հայերը։ Հայերի միջոցով պահել Հայաստանը օսմանեան տիրապետութեան տակ - ահա մի քաղաքական հնարաւորութիւն որ տեղի պիտի ունենար այսպէս․ քանի որ Ռուսաստանը պատերազմի նպատակ էր յայտարարել քրիստոնեաների ազատութիւնը, թիւրքահայերը պիտի դիմէին ռուսներին եւ խնդրէին Ռուսաստանին Հայաստանի ազատութիւնը՝ Թիւրքիայի հովանաւորուեան տակ, որ կը նշանակէ թէ՝ Հայաստանը կը մնայ Թիւրքիայի սահմանների մէջ»։ Լէօ, «Թիւրքահայ յեղափոխութեան գաղափարաբանութիւնը», Փարիզ, 1934 թ․, էջ 72
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/5203854589660984
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել