Ալեն Սիմոնյանի օլիգարխիկ կայֆերը

Ինչպես տեղեկացրել են ԱԺ աշխատակազմից, Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Բալի գործուղումը, որը տեղի էր ունեցել այս տարվա մարտի 18-23-ը, պետական բյուջեի վրա նստել է 18 մլն 348 հազար դրամ: Նկատենք, որ ներկայիս կուրսով դա 40000 դոլարից մի փոքր պակաս գումար է կազմում:

40000 դոլար՝ Հայաստանին ոչինչ չտված այցի համար, 40000 դոլար՝ հնգօրյա մեկ վոյաժի համար, 40000 դոլար՝ ինչ-որ էկոլոգիական թեմաների քննարկմանը մասնակցելու համար, որոնք ներկայիս պայմաններում ընդհանրապես չեն համապատասխանում Հայաստանին սպառնացող մարտահրավերների բնույթին:

Հիմա՝ հարց՝ այդ 40000 դոլարի մսխման համար ո՞վ է պատասխան տալու՝ նկատի ունենալով, որ ծախսվել է ոչ թե Սիմոնյան Ալենի գրպանից, այլ՝ հարկատուների միջոցներից: Կա՞ Հայաստանում մի մարմին, որին օրենքով վերապահված է հաշիվ պահանջել այն պաշտոնյաներից, որոնք, այստեղ-այնտեղ անկապ թրև գալու համար, մսխում են տասնյակ հազարավոր դոլարներ՝ պատասխանատվություն չկրելով ոչնչի առաջ այն դեպքում, երբ, օրինակ, բազմաթիվ պատերազմի մասնակից հաշմված, վիրավոր տղաներ ցայսօր անտեսված են մնում պետությունից՝ իբր փող չլինելու պատճառով: Նման գործառույթ ունեցող ոչ մի պետական մարմին էլ, ցավոք, չկա, քանի որ եթե լիներ, ապա ոչ միայն այս 40000-ը չէր մսխվի այսպես աննպատակ կերպով, այլև Ալենը կբարեհաճեր սեփական հետույքն A կետից B կետ տեղափոխել ոչ թե ասենք 200 մլն-անոց թանկարժեք գերմանական սեդանով, այլ շատ ավելի համեստ երկաթյա նժույգով: Փաստորեն՝ ազգս, գիշեր-ցերեկ «պախատ» անելով, հարկ է վճարում, որ երեկվա լածիրակներն այսօր իրենց ասենք Բրունեյ Դարուսսալամի տիրակալներ երևակայեն:

Իհարկե, Ալենը միայնակ չի եղել իր այցելության ժամանակ, և երևի այդ 40000-ից ինչ-որ բաժին էլ հասել է այն իշխանական պագամավորներին, որոնք ուղեկցել են սույն «դոնին»: Թե ով որքան է կերել, իհարկե, գաղտնիք կմնա առհավետ, բայց այն, որ այս արատավոր պրակտիկային պետք է արագորեն վերջ դրվի, անվիճելի է:

Բայց ո՞վ է վերջ դնելու, այս ձրիակերնե՞րը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել