Armlady.am-ը գրում է․

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է երգիչ Միստր X-ի ու Սվետլանա Բոսնոյանի ամուսնալուծությանը:

Երգիչ Արթուր Հակոբյանը՝ նույն ինքը Միստր X-ն ու հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանը ժամանակին համարվում էին հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ ու ներդաշնակ զույգերից մեկը: Զույգն ամուսնացել էր 2015 թվականին:

Արթուրը Սվետլանային ամուսնության առաջարկություն էր արել Սուրբ Վալենտինի օրը, որի տեսագրությունը համացանցում քննարկումների առիթ էր դարձել։

Սակայն նրանց ամուսնությունը երկար կյանք չունեցավ: 2019 թվականին Սվետլանան ու Արթուրը հաստատեցին իրենց ամուսնալուծության մասին համացանցում շրջանառվող լուրերը: Սակայն զույգըչմանրամասնեց, թե որն է եղել իրենց բաժանման պատճառը: Սվետլանան անկեղծացավ, որ իրենք ամեն ինչ անում են, որ իրենց բաժանումը չանդրադառնա իրենց դստեր՝ Իզաբելի վրա:

Երկուսս էլ հասուն մարդիկ ենք ու լավ ենք հասկանում, որ պետք չէ երեխային խառնել մեծերի խնդիրներին: Ամեն բան անում ենք, որ Իզաբելը մեզ հաշտ տեսնի, ու ոչինչ չխանգարի նրա մանկական անհոգ երջանկությանը:

«Հայր ու դուստր գրեթե ամեն օր հանդիպում են, միասին զբոսնում, խաղում: Նրանց հարաբերությունների մեջ ոչ մի բան չի փոխվել ու, հուսով եմ, երբեք էլ չի փոխվի»,- խոստովանել էր Սվետլանան:

Սակայն դրանից հետո երգիչը պնդում էր, որ նախկին կինը խոչընդոտում է իր ու երեխայի շփմանը:

«Նա ինձ ամեն օր զարմացնում է պահվածքով, իր քարսրտությամբ: Ցավալի է, որ չես կարողանում փրկել այն, ինչ թանկ է քեզ համար»,- իր հարցազրույցներից մեկում ասել է երգիչը: Վերջինիս խոսքով՝  բաժանումն իր համար մեծ ցավ է եղել: Նրա պնդմամբ՝ իրենց միջև այնպիսի հարաբերություններ էին, որ ինքն այլևս ոչինչ չէր կարող անել կնոջն իր մոտ պահելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել