Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնել թիվ 1 բորտով։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի` մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանը։ Ինչպես տեղեկացրել են «Փաստինֆո»-ին, այն գտնվում է տեխնիկական զննման մեջ։

Վերջինս հավելեց նաև, որ տեղեկություն չի կարող տրամադրել այն մասին, թե երբվանից է «Թիվ 1 բորտ»-ը կանգնել տեխնիկական զննման և երբ այն կավարտվի։

Տեղեկացնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայի «Վնուկովո 2» օդանավակայանում դիմավորման կադրերից պարզ դարձավ, որ վարչապետը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ոչ «Թիվ 1 բորտ»-ով, այլ «Armenia» ավիաընկերությանը պատկանող օդանավով։

Հիշեցնենք նաև, որ շաբաթներ առաջ «Փաստինֆո» լրատվականն ահազանգ էր ստացել այն մասին, որ Հանրապետության «Թիվ 1 բորտ»-ը «Airbus A319», «Զվարթնոց» միջազգային օդակայանի իր մշտական պահման վայրից տեղափոխվել է մեկուսացված վայր։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել