Վերջին շրջանում բավական ակտիվացած «Նավակ Ճոճողը» (անձնագրով՝ Գաբրիելյան Վիլեն) մի օրենք է դրել շրջանառության մեջ, որով, ըստ էության, Հայաստանում պրակտիկորեն լինելու է զենքի ազատ շրջանառություն. ՔՊ-ական կարկառունն առաջարկում է չեղարկել զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը, թույլ տալ քաղաքացուն 21 տարեկանից ձեռք բերել քաղաքացիական զենք՝ առանց փամփուշտների քանակի սահմանափակման, զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանել 5 տարի՝ նախկին 3-ի փոխարեն, զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դարձնել անժամկետ և այլն: Կարճ ասած՝ առաջարկվում է ստեղծել բարենպաստ միջավայր՝ Հայաստանը 20-րդ դարասկզբի Չիկագո սարքելու համար:

«Նավակ Ճոճող» մի՛ ասա, Ալ Կապոնե ասա: Չնայած ի՞նչ Ալ Կապոնե, ուղղակի Շապոկլյակ: Շապոկլյակ, քազի ի՞նչ կմտածեր համաշխարհային մաֆիայի ասերից մեկն, եթե իմանար, որ իրեն համեմատում են ինչ-որ խուլիգանի հետ. սա ուղղակի շարքային խուլիգանություն է, որի կյանքի կոչվելու դեպքում կոնկրետ Երևանը կարող է ներսից պայթել՝ հատկապես հաշվի առնելով երկրում քրեածին իրավիճակի ոչ բարվոք լինելը:
Քաղաքը լոսանջելեսյան գետտոների վերածել փորձող այս թյուրիմացությունն ի՞նչ իրական նպատակ է հետապնդում՝ նման պրոյեկտ մեջտեղ բերելով: Նպատակն, օրինակ, կարող է լինել, զենքի ազատ շրջանառության շնորհիվ նոր բիզնես դաշտի ընդլայնումը (սա հատկապես կհետաքրքրի Գռզոյին), կարող է լինել հնարավոր արյունոտ քաղաքացիական պատերազմի համար հիմքեր ստեղծելը և այսպես շարունակ: Ընդունվելիք օրենքի արդյունքում ՀՀ-ում միակ շահող մարդը լինելու է նա, ով կկարողանա ողջ բիզնեսն իր ձեռքն առնել, իսկ նման մարդ միայն մեկ հոգի է Հայաստանում՝ Սուքիասյան Խաչատուրը, որի քծնանքի բույրն ի վիճակի չէ խամրել անգամ վառված վառոդի սպեցիֆիկ հոտը:

Այնպես որ՝ Руки вверх…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել