Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով, բայց պատրաստ է այլընտրանքային տարբերակ դիտարկել, եթե նորվեգացի ֆուտբոլիստը հայտնվի այլ ակումբում:

Իսպանական ակումբը կարող է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանիի հետ: Այս մասին հայտնում է Fichajes-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանին մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ, որն ավարտվում է 2021/22 մրցաշրջանի վերջում:

35-ամյա Կավանին 2020 թվականի հոկտեմբերին է պայմանագիր կնքել ՄՅՈՒ-ի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել