Մեզ ասացին, որ ԱԺ գարաժում առկա մեքենաները հիմնականում մաշված են, կարիք կա նորերը գնելու, բայց ամեն անգամ աղմուկ է բարձրանում, ուստի խուսափում են գնում անելուց։ ԱԺ աշխատակազմի ղեկավարին մինչեւ վերջերս սպասարկում էր սպիտակ Nissan Patrol ամենագնացը, որը համեմատաբար լավ վիճակում էր, բայց Արարատ Միրզոյանը, տեղափոխվելով ԱԳՆ, խնդրել է ՊՊԾ-ին, որ այդ մեքենան փոխանցեն ԱԳՆ-ին, եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարը մնացել է առաց մեքենայի: Սակայն 3 հատ RAV4-երի գնման գործարքն առաջիկայում դժվար թե իրականանա, քանզի «Տոյոտա Երեւան» ընկերության ավտոսրահում մեքենա չկա` ներկրումները ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով դադարել են, եւ հայտնի չէ, թե երբ կբերեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել